Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. ապրիլի 30, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում բենզինը փետրվարին էժանացել է 8,2%–ով, իսկ դիզելային վառելիքը՝ 6,2%–ով

05.03.2026, 15:32
Բենզինի գները ընթացիկ տարվա փետրվարին, նույն տարվա հունվարի համեմատ, նվազել են 2,7%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3,0%-ով
Հայաստանում բենզինը փետրվարին էժանացել է 8,2%–ով, իսկ դիզելային վառելիքը՝ 6,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինը 2026 թվականի փետրվարին, 2025 թվականի փետրվարի համեմատ, էժանացել է 8,2%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 6,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները։

Ընդ որում, բենզինի գները ընթացիկ տարվա փետրվարին, նույն տարվա հունվարի համեմատ, նվազել են 2,7%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3,0%-ով։

Միևնույն ժամանակ, այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, հեղուկ ածխաջրածինները (բուտան, պրոպան և այլն) թանկացել են 48,3%-ով, իսկ նույն տարվա հունվարի նկատմամբ էժանացել են 7,8%-ով։

Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թվականի փետրվարին, 2025 թվականի փետրվարի համեմատ, գներն աճել են 0,9%-ով, իսկ ընթացիկ տարվա հունվարի համեմատ՝ նվազել են 0,2%-ով։