Հայաստանում պարենային ապրանքների գներն օգոստոսին նվազել են 1,1%-ով
30.08.2013,
16:39
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի օգոստոսին, հուլիսի համեմատ, կրճատվել են 1,1 տոկոսով։ Գների նվազումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի, մրգերի ու շաքարավազի գների 10,7 - 2,6% անկումով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի օգոստոսին, հուլիսի համեմատ, կրճատվել են 1,1 տոկոսով։ Գների նվազումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի, մրգերի ու շաքարավազի գների 10,7 - 2,6% անկումով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում սմբուկի գնի 68,6 տոկոսանոց անկում է գրանցվել, լոլիկի` 31,9 տոկոս, կաղամբի` 20,2 տոկոս, սխտորի` 19,4 տոկոս, վարունգի` 14,6 տոկոս, ճակնդեղի` 12 տոկոս, գազարի`11,6 տոկոս, բողկի` 10,4 տոկոս, սոխի` 2,9 տոկոս, կանաչ ոլոռի`0,9 տոկոս և սնկի` 0,4 տոկոս նվազում։ Հայաստանի ինը քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի գները հաշվետու ժամանակահատվածում միջինը կրճատվել են 15,3-7,1 տոկոսով։ Մայրաքաղաքում գների անկումն օգոստոսին, հուլիսի համեմատ, կազմել է 11,8 տոկոս։
«Մրգեր» ապրանքային խմբում օգոստոսին, հուլիսի համեմատ, գների 5,9 տոկոսանոց նվազում է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է դեղձի գնի 45,9 տոկոսանոց անկումով, սեխի` 26,5 տոկոս, խաղողի` 19,2 տոկոս, տանձի` 16,9 տոկոս, սալորի` 10,5 տոկոս, ձմերուկի` 9,8 տոկոս, ելակի` 9,4 տոկոս, խնձորի` 9 տոկոս նվազումով։ Մայրաքաղաքում գների անկումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 5,9 տոկոս։
Միաժամանակ Հայաստանում օգոստոսին գրանցվել է շաքարավազի գների 2,6 տոկոսանոց անկում։
Միաժամանակ մսամթերքի խմբում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գների 0,2 տոկոսանոց աճ, ինչը հիմնականում պայմանավորված է հավի մսի գների 0,3 տոկոսանոց աճով, հավի ազդրի` 0,3 տոկոս, խոզի մսի` 0,9 տոկոս, իսկ ոչխարի մսի գները կրճատվել են 1,6 տոկոսով։ Տավարի մսի գներն օգոստոսին անփոփոխ են մնացել։
Հանրապետությունում ձկնեղենի գներն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 0,4 տոկոսով, իսկ ձվինը` 1,2 տոկոս։
Միաժամանակ հանրապետությունում օգոստոսին, հուլիսի համեմատ, հացամթերքի խմբի գների 0,3 տոկոսանոց աճ է գրանցվել։ Հայաստանի վեց քաղաքներում հացամթերքի խմբի գները հաշվետու ժամանակահատվածում միջինը աճել են 0,3–3,6 տոկոսով։ Մայրաքաղաքում գների աճն օգոստոսին, հուլիսի համեմատ, կազմել է 0,4 տոկոս։
Հանրապետությունում օգոստոսին պարենամթերքի այլ խմբերի գների միջին աճը կազմել է 2,2 տոկոս։ Հատկանշական է, որ ընթացիկ տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, կերակրի աղի գներն աճել են 6,3 տոկոսով, իսկ հուլիս–օգոստոս ամիսներին` 13,8 տոկոսով։–0–