Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012թ.–ին կրճատվել է 8,7%–ով` կազմելով 7,5 մլրդ դրամ

13.02.2013, 14:45
Հայաստանի քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 7,5 մլրդ դրամ` 2011թ.–ի ցուցանիշի համեմատ կրճատվելով 8,7 տոկոսով, հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
  
Հայաստանում քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012թ.–ին կրճատվել է 8,7%–ով` կազմելով 7,5 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քիմիական արդյունաբերության արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 7,5 մլրդ դրամ` 2011թ.–ի ցուցանիշի համեմատ կրճատվելով 8,7 տոկոսով, հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
 
Վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ.–ին պլաստմասսայից պատրաստված իրերի արտադրության ծավալն աճել է` հասնելով 13707,2 տոննայի, ինչը 0,4 տոկոսով ավել է 2011թ.–ի ցուցանիշից։

Միաժամանակ լաքի և ներկերի արտադրության ծավալը կրճատվել է 7,6 տոկոսով` կազմելով 10848,4 տոննա։ Մաքրող, լվացող և օսլայող միջոցների արտադրության ծավալը կրճատվել է 10,8 տոկոսով` 2011թ.–ի ցուցանիշի համեմատ` կազմելով 1887,2 տոննա։

Բացի այդ, 2012թ.–ին արտադրվել է 9577 կգ սինթետիկ կորունդ (21% անկում), կաուստիկ սոդան արտադրվել է 82 տոննայի չափով (2,1% անկում), իսկ սինթետիկ կաուչուկ չի արտադրվել  ($1 – 406,49 դրամ է)։  —0–