Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանում ներդրումային բում է սկսվել. էկոնոմիկայի նախարարություն

23.02.2017, 17:08
Հայաստանում ներդրումային բում է սկսվել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Հայաստանում ներդրումային բում է սկսվել. էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներդրումային բում է սկսվել, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նախարարը նշեց, որ այդ մասին վկայում են կառավարության նիստի ընթացքում ներկայացված ներդրումային ութ նախագծերը։ Նա հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատել է ութ ընկերություններին արտոնությունների հատկացումը։ Դրանց ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված է 7 մլն դրամի չափով և թույլ կտա ստեղծել 350 նոր աշխատատեղեր։ 

«Այսօր ես ներկայացրել եմ 8 ներդրումային ծրագիր, այս ուղղությամբ ակտիվություն կա և մեր ներդրողներին չի վախեցնում նախընտրական իրավիճակը և այլ բաներ, քանի որ նշվում է ներդրումային ակտիվություն, որը կարելի է ներդրումային բում անվանել»,– ասաց Կարայանը։ 

Նախարարի խոսքով, ութ ներդրումային նախագծերից երեքով պետությունն արտոնություններ է տրամադրել մաքսատուրքերի վճարման ուղղությամբ, չորսով` երեք տարի ժամկետով ԱԱՀ վճարման հետաձգման տեսքով, իսկ մեկ ընկերություն թույլտվություն է ստացել գործունեություն իրականացնել «Ալյանս» տնտեսական ազատ գոտու շրջանակում։ -0-