Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը բնապահպանական ծրագրի իրականացման համար 20 մլն դոլար կստանա

31.08.2017, 16:32
Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:
Հայաստանը բնապահպանական ծրագրի իրականացման համար 20 մլն դոլար կստանա

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./ ԱՌԿԱ/. Հայաստանը «Շենքերի էներգետիկ արդյունավետությանն ուղղված ներդրումային ռիսկի նվազեցման» ծրագրի շրջանակում Green Climate Foundation–ից կստանա 20 մլն դոլար:

«Ծրագիրը միտված է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի կրճատմանը։ Ծրագրվում է CO2- ի արտանոտումները կրճատել 250 հազար տոննայով, իսկ տնտեսությունների էներգիայի սպառումը` 14-20%–ով։ Խնայողությունները մարդիկ կուղղեն բարեկեցության բարձրացմանը», - հինգշաբթի լրագրողներին ասել է Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Ծրագիրը նախատեսված է վեց տարվա համար: Դրա իրականացմանը բնապահպանության նախարարությանը կաջակցի ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP)։

Նախարարի խոսքով, ծրագիրը նախևառաջ ուղղված է բազմաբնակարան և հասարակական շենքերին:

«Ներկայում ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսերը կազմում են ընտանեկան բյուջեի 25% -ը։ Պատկերացրեք, որ այդ գումարի մի մասը նրանք կարողանան խնայել և ուղղել այլ նպատակների, օրինակ, կրթությանը», - ասաց Մինասյանը:

Միաժամանակ, Մինասյանը նշեց, որ այս ծրագիրը ցույց կտա, որ շրջակա միջավայրի խնամքը բեռ չէ և բնապահպանական հարցերը չեն խոչընդոտում տնտեսական և սոցիալական զարգացմանը:

«Ծրագրի շրջանակում անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել արտադրված էներգիայի ծավալների ավելացման, տնտեսության արդյունավետության բարձրացման, էներգախնայողության պայմանների ստեղծման և «կանաչ» աշխատատեղերի ստեղծման համար», - ասաց նա:

Green Climate Foundation–ը (Կանաչ կլիմայի հիմնադրամը) հիմնադրվել 2010 թ–ի դեկտեմբերի 22–ին, որպես մեխանիզմ զարգացող երկրներին կլիմայի փոփոխություններին հարմարվելու և դրանք փոխելուն աջակցելու հարցում։  Հիմնադրամի գործունեությունն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված նախագծերի և ծրագրերի իրականացմանը: -0-