Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայ–իրանական սահմանում ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները կորոշվեն հոկտեմբերի վերջին

29.09.2012, 16:39
Հայաստանի և Իրանի սահմանում Մեղրիի ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները կսահմանվեն հոկտեմբերի վերջին, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը 2011 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։
Հայ–իրանական սահմանում ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները կորոշվեն հոկտեմբերի վերջին
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրանի սահմանում Մեղրիի ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները կսահմանվեն հոկտեմբերի վերջին, ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը 2011 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։

«Հոկտեմբերի 22-25–ը Հայաստանում կանցնի հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստը, որում կհստակեցվեն Մեղրիի ՋԷԿ–ի կառուցման մեկնարկի ժամկետները»,– ասաց նա։

Փոխնախարարը նշեց նաև, որ Իրանի հետ համատեղ էներգետիկ ծրագրերը Հայաստանի համար գերակա են և առանջնահերթ։

Նրա խոսքով, վերջին ժամանակներում Իրանի շուրջ զարգացող իրադարձությունների տնտեսական հետևանքները չէին կարող չանդրադառնալ հայ–իրանական ծրագրերի իրականացման տեմպերի վրա, քանի որ դրանք ֆինանսական խոշոր ներդրումներ են պահանջում։

Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը 2011 թվականի դեկտեմբերի 23–ին երկու երկրների նախարարներին հանձնարարել են անցնել Իրան–Հայաստանի նավթատարի և երկաթուղու, ինչպես նաև 2012 թվականին Արաքս գետի վրա ՋԷԿ–ի կառուցման ռազմավարական ծրագրերի գործնական իրագործման փուլին։

Հայաստանն ու Իրանը ծրագրում են նաև Արաքս սահմանային գետի վրա կառուցել երկու հիդրոէլեկտրակայաններ` հայկական կողմում` Մեղրի ՀԷԿ-ը, իրանական կողմում` Ղարաչիլար ՀԷԿ-ը: Մասնավորապես, Մեղրի ՀԷԿ-ն ունենալու է 130 ՄՎտ հզորություն և տարեկան արտադրելու է 793 մլն կՎտԺ: ՀԷԿ-ի կառուցման ծախսը կկազմի մոտ 323 մլն ԱՄՆ դոլար:

Շինարարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարիների ընթացքում կշահագործվի իրանական Farat-Sepasat ընկերության կողմից։ Արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի Իրանին, ինչի հաշվին կծածկվեն իրանական կողմի ներդրումները։ 15 տարվա շահագործումից հետո ՋԷԿ–ը սեփականության իրավունքով կանցնի Հայաստանին։

Արաքս գետի վրա երկու ՋԷԿ–երի կառուցման մասին համաձայնագիրը Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է 2007 թվականի մարտի 19–ին։ -0-