Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ՀՀ փոխվարչապետը մեկնել է ԱՄԷ, Քուվեյթ և Քաթար

19.03.2013, 13:31
ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ, հայ-քուվեյթյան, հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետեւ այցը կշարունակի Քուվեյթում և Քաթարում:
ՀՀ փոխվարչապետը մեկնել է ԱՄԷ, Քուվեյթ և Քաթար
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ, հայ-քուվեյթյան, հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետեւ այցը կշարունակի Քուվեյթում և Քաթարում:

Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից, նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները կառավարությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, միջկառավարական հանձնաժողովների գործունեությանը վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը հանդիպումներ կունենա նաև մասնավոր հատվածի ընկերությունների ներկայացուցիչների հետ:-0-