Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ տարածքում «Խաղաղության խաչմերուկից» և TRIPP-ից բացի, այլ նախագծեր չեն կարող լինել. Փաշինյանը Ալիևի հայտարարությունների մասին

16.10.2025, 16:34
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ կապված  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և «ՀՀ Սահմանադրությունը փոխելու» հետ
ՀՀ տարածքում «Խաղաղության խաչմերուկից» և TRIPP-ից բացի, այլ նախագծեր չեն կարող լինել. Փաշինյանը Ալիևի հայտարարությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ տարածքում «Խաղաղության խաչմերուկ»-ից և TRIPP-ից բացի այլ նախագիծ չի կարող լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օգտագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը:

Վարչապետը նշել է, որ անկախ հայտարարություններից՝ պետք է որպես հիմք ընդունել այն, ինչ ամրագրված է գրավոր: 

«Գոհ եմ Կոպենհագենի քննարկումներից, խաղաղության ինստիտուցիոնալացման ճանապարհին կատարվող աշխատանքներից: Անառարկելի փաստ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Դա իրողություն և այդ իրողությունը նույնիսկ դժվար է չնկատել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ գոհունակություն հայտնելով Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից ի վեր պարբերաբար շփումներից։

Սահմանադրության վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ նա ասել է, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։

«Այս հարցը լուծվել է հայ-ադրբեջանական նախաստորագրված խաղաղության պայմանագրում։ Սահմանադրության հարցը մեզ համար ոչ թե արտաքին, այլ ներքին օրակարգ է», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի ընդունում Ադրբեջանի նախապայմանը՝ Սահմանադրությունը փոխելու մասին։