Рейтинг@Mail.ru
USD
377.29
EUR
436.15
RUB
4.8215
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ-ում հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 18,1%-ով՝ հասնելով 1,1 մլրդ կվտ/ժ-ի

Այսօր, 14:47
2026 թ.-ի հունվարին ՀՀ-ում արտադրվել է 1 085,7 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 18,1%-ով ավելի է 2025 թ.-ի հունվարի ցուցանիշից
ՀՀ-ում հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 18,1%-ով՝ հասնելով 1,1 մլրդ կվտ/ժ-ի

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թ.-ի հունվարին արտադրվել է 1 085.7 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 18,1%-ով ավելի է 2025 թ.-ի հունվարի համեմատ։ Այդ մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ տեսակարար կշիռը՝ 53,2%-ը, բաժին է ընկնում ՋԷԿ-երին. արտադրության ծավալը կազմել է 577.1 մլն կվտ/ժ՝ 77,2% աճ։ Հայկական ԱԷԿ-ի բաժինը կազմել է 30,4%. արտադրության ծավալը կազմել է 330.0 մլն կվտ/ժ՝ 2% անկում։

Սրան հաջորդում են արևային էլեկտրակայանները՝ 8,5% մասնաբաժնով և 92.1 մլն կվտ/ժ ծավալով (16% աճ), ՀԷԿ-երը՝ 7,9% և 86.3 մլն կվտ/ժ (51,3% անկում)։

Հողմային էլեկտրակայաններն արտադրել են 0.2 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ ցուցանիշն ավելացնելով 3,7 անգամ (մասնաբաժինը՝ 0,02%)։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների մեջ ներառված են նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները՝ էլեկտրաէներգիայի հոսքերի մասով։