Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի հողմաէներգետիկայի ներուժը գնահատվում է 250-400 մեգավատ. փոխնախարար

29.04.2015, 19:55
Հայաստանի հողմաէներգետիկայի ներուժը գնահատվում է 250-400 մեգավատ, չորեքշաբթի խորհրդարանում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Հայաստանի հողմաէներգետիկայի ներուժը գնահատվում է 250-400 մեգավատ. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հողմաէներգետիկայի ներուժը գնահատվում է 250-400 մեգավատ, չորեքշաբթի խորհրդարանում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Ըստ նրա` 250 մեգավատն ապացուցված հզորություն է, մնացածը տեսական ցուցանիշներ են, ինչը վկայում է տվյալ ոլորտում լուրջ ներուժի բացակայության մասին։

Փոխնախարարը նշեց նաև, որ Հայաստանում գործող հողմակայանն այսօր բավականին անկայուն է օդային հոսանքների խնդիրների պատճառով և էլեկտրաէներգիայի արտադրության լրացուցիչ երաշխավորված աղբյուրի պարտադիր առկայություն է պահանջում։

«Խնդիրը նաև այն է, որ այդ ոլորտում առայժմ լուրջ նախագծեր չկան, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ներդրողների համար»,– ասաց Գալստյանը։

Հայաստանում 2005 թվականի դեկտեմբերից գործում է 2.6 ՄՎտ հզորությամբ միակ հողմակայանը։ Կայանը կառուցվել է Իրանի կառավարության 3.5 մլն դոլարի դրամաշնորհով Պուշկինի լեռնանցքում (Լոռու մարզ)` ծովի մակարդակից 2060 մետր բարձրության վրա։ -0-