IFC-ն և Հայաստանը համագործակցում են մասնավոր հատվածի զարգացման և ներդրումների խթանման ոլորտներում
25.03.2015,
15:31
Միջազգային ֆինանսական կորպորացիան համագործակցություն է հաստատում Հայաստանի հետ մասնավոր հատվածի զարգացման և խթանման ոլորտներում, հաղորդում է կորպորացիայի մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան համագործակցություն է հաստատում Հայաստանի հետ մասնավոր հատվածի զարգացման և խթանման ոլորտներում, հաղորդում է կորպորացիայի մամուլի ծառայությունը։
«IFC–ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զարգացման հայկական հիմնադրամի հետ համատեղ աշխատելու են ներդրումային քաղաքականության և ստուգումների համակարգի բարելավման ուղղությամբ` ներդրումներ գրավելու և գործարար ծախսերը կրճատելու նպատակով` աջակցելով մասնավոր հատվածի աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն իր «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը և Հայաստանի զարգացման հիմնադրամին կտրամադրի խորհրդատվություն՝ ներդրումային միջավայրը բարելավելու և տեսչական համակարգը ավելի կանխատեսելի ու արդյունավետ դարձնելու գործում:
«Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի արդյունքներ է արձանագրել ներդրումային միջավայրի բարեփոխումների իրականացման ուղղությամբ», – ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ավելացնելով, որ նախարարությունը գնահատում է IFC-ի օժանդակությունը Հայաստանին՝ մի շարք երկրներում կիրառվող ներդրումների խրախուսման, գործարարության պարզեցված ու արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցերում խորհրդատվություն, ինչպես նաև գործնական օժանդակություն տրամադրելու համար:
Հաղորդագրության համաձայն` համատեղ ջանքերով նախատեսվում է մշակել միջոցառումների ծրագիր, որը կոչված է լինելու խրախուսել և պահպանել ներդրումները Հայաստանի տարածքում, խթանել արտահանումը գյուղատնտեսության ոլորտում, վստահելի միջավայր ստեղծել օտարերկրյա ներդրողների համար և պարզեցված հարկային քաղաքականություն՝ գյուղատնտեսության ոլորտի համար: Տեսչական ստուգումների բարեփոխված համակարգը կնվազեցնի ստուգումների քանակը ցածր ռիսկայնության բիզնեսների համար՝ խնայելով նրանց ժամանակը և միջոցները:
«Մեր համագործակցության նպատակն է ներդնել թափանցիկ և բիզնեսի համար հասկանալի կանոնակարգերը՝ միաժամանակ ապահովելով հանրային շահերի պաշտպանությունը», – ասել է IFC-ի` Հարավային Կովկասի տարածաշրջանային նոր ղեկավար Յան Վան Բիլսենն` ավելացնելով, որ կատարվող աշխատանքը Համաշխարհային բանկի խմբի կողմից իրականացվող ծրագրերի մի մասն է, որը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ավելի մրցունակ ներդրումային միջավայր, ինչը կխթանի երկրի տնտեսական և սոցիալական զարգացումը։
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 320 մլն. դոլար 52 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: –0–