Ռուսական շուկայի իրավիճակն ամռանը կկայունանա, և հայ արտադրողները կկարողանան վերսկսել մատակարարումները. Վազգեն Սաֆարյան
27.03.2015,
17:58
Ռուսական շուկայի իրավիճակն ամռանը կկայունանա, և հայ արտադրողները կկարողանան վերսկսել մատակարարումները ողջ ծավալով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական շուկայի իրավիճակն ամռանը կկայունանա, և հայ արտադրողները կկարողանան վերսկսել մատակարարումները ողջ ծավալով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Նա նշեց, որ վերջին զարգացումները վկայում են, որ ռուսական ռուբլին արժևորվում է, ինչը կայունության միտում է դրսևորում։
Նրա խոսքով` որոշ եվրոպական երկրներ նշել են, որ անհրաժեշտ է թուլացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և թույլատրել որոշ ապրանքատեսակների մատակարարումները։
«Այս ամենի արդյունքում արդեն ամռանը իրավիճակը կկայունանա, ինչը թույլ կտա հայ արտահանողներին վերադառնալ ռուսական շուկա», – ասաց Սաֆարյանը։
Նա նաև ընդգծեց, որ չնայած ընդհանուր միտումներին, հայ արտադրողները պետք է միավորեն ջանքերն ու մշակեն մոբիլիզացնող տնտեսական քաղաքականություն, որը թույլ կտա դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իր հերթին ընդգծեց, որ ռուսական ռուբլու փոխարժեքը շուտով կկայունանա, և ռուսական արտարժույթը մասամբ կվերականգնի իր դիրքերը։
«Նավթի գների սպասվող բարձրացումը Ռուսաստանի տնտեսական իրավիճակի կայունացման կհանգեցնի, և տարվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, մինչև սեպտեմբեր իրավիճակը կանդրադառնա ռուբլու փոխարժեքի վրա և արտարժույթի կայուն վարքագիծ կապահովի», – ասաց Խաչատրյանը։–0–