Հայաստանի կառավարությունը վարկ կներգրավի Երևանի ՋԷԿ–ի երկրորդ էներգաբլոկը նորոգելու համար
04.06.2014,
15:25
Հայաստանի կառավարությունը վարկային ռեսուրսներ ներգրավելու թույլտվություն է տվել Երևանի ՋԷԿ–ի երկրորդ բլոկը նորոգելու համար, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը վարկային ռեսուրսներ ներգրավելու թույլտվություն է տվել Երևանի ՋԷԿ–ի երկրորդ բլոկը նորոգելու համար, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նախարարի խոսքով` վարկային ռեսուրսները կներգրավվեն ՋԷԿ–ի անշարժ գույքի գրավադրմամբ։
Նախարարը միաժամանակ չնշեց արդիականացման նախագծի արժեքը և վարկային ռեսուրսների ներգրավման աղբյուրը։
Ինչպես նիստի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ծրագրի համաձայն, Երևանի ՋԷԿ–ը պետք է նորոգվի, և դրա համար պետք են միջոցներ, այդ պատճառով էլ պետք է այդ հարցը լուծել։
Երևանի ՋԷԿ–ը նախագծվել և կառուցվել է 1963-67 թվականներին։ Կայանի անվանական հզորությունը կազմում է 550 ՄՎտ։ Այսօր գործում է ՋԷԿ–ի` 50 ՄՎտ հզորությամբ յոթ ագրեգատներից միայն մեկը։
Երևանի արդիականացված ՋԷԿ–ը` համակցված շարքի նոր ժամանակակից շոգեգազային էներգաբլոկով, շահագործման է հանձնվել 2010 թվականի ապրիլին։ Երևանի նոր ՋԷԿ–ի սահմանված նոր հզորությունը կազմում է 271.7 ՄՎտ, միաժամանակ կայանի էներգետիկ հզորությունը 242 ՄՎտ է, իսկ ջերմայինը` 434.9 ԳՋ/ժ։
Համակցված շարքի նոր ժամանակակից գազագոլորշային էներգաբլոկի կառուցումը Երևանի ՋԷԿ–ում իրականացվել է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի աջակցությամբ, որը Հայաստանին 247 մլն դոլարի վարկ է տրամադրել։ Վարկը տրվել է 30 տարով, 10 տարվա արտոնյալ ռեժիմով։
-0-