Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+34

Մեկնարկում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հաջորդ փուլի գործընթացը. քաղաքապետ

10.06.2025, 12:20
Երևանի մետրոպոլիտենի  11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն դրական եզրակացություն է ստացել համալիր պետական փորձաքննությունից, ասել է քաղաքապետը
Մեկնարկում է  «Աջափնյակ» կայարանի կառուցման հաջորդ փուլի գործընթացը. քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները», – նշել է Ավինյանը Facebook-ի իր էջում։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում նախատեսվում է հետևյալը. ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորման հաստատում, ազդեցության գոտում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում:
«Նախագծի իրականացման գործընթացը և հետագա քայլերը քննարկվել են «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ», - նշել է քաղաքապետը:

«Աջափնյակ» մետրոյի կայարանի մասին

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 50 միլիոն դոլար։

ՀՀ կառավարությունը նախագծային աշխատանքների համար հատկացրել է 750 միլիոն դրամ, իսկ քաղաքապետարանը՝ ևս 554 միլիոն դրամ։ Կայարանի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը մշակվել են մրցույթում հաղթած «Մետրոգիպրոտրանս» (Ռուսաստան) ընկերության կողմից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցապատողը կորոշվի մինչև 2025 թ.-ի վերջը, իսկ շինարարությունը կսկսվի 2026 թ.-ին։