Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

«Միկա» մարզահամալիրը կանցնի ֆինանսների նախարարության ենթակայությանը

28.08.2014, 14:37
«Միկա» մարզահամալիրը կանցնի ֆինանսների նախարարության ենթակայությանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Միկա» մարզահամալիրը կանցնի ֆինանսների նախարարության ենթակայությանը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Միկա» մարզահամալիրը կանցնի ֆինանսների նախարարության ենթակայությանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել, որի համաձայն՝ ֆինանսների նախարարությանն առաջարկվում է ձեռք բերել «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ին պատկանող «Միկա» մարզահամալիրը «Արմավիա ավիաընկերություն» ԱՊԸ-ի և «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ի 9,045 մլրդ դրամի չափով հարկային պարտավորությունների փոխարեն, եթե ունեցվածքը չվաճառվի հարկադիր աճուրդի ընթացքում:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օգոստոսի 25-ին հարկադիր աճուրդի է հանել «Միկա» մարզահամալիրը՝ լոտի 9,045 մլրդ դրամ (մոտ 22 մլն դոլար) սկզբնական արժեքով: Ենթադրվում է, որ աճուրդը կտևի մինչև սեպտեմբերի 4-ը:

«Այս ունեցվածքով չի մարվում ավիաընկերության ողջ պարտքը, այլ միայն նրա մասը, մասնավորապես՝ «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ն պետությանը պարտք է ավելի քան 7,1 մլրդ դրամ հարկային պարտավորությունների գծով, իսկ «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ն՝ 365,3 մլն դրամ», - ասաց Սաֆարյանը:

Նա նաև նշեց, որ մարզահամալիրի հետագա ճակատագիրն ու նրա շահագործման հնարավորությունները դեռ չեն որոշվել:

Միաժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է առաջիկա երկու օրերի ընթացքում ավելի մանրամասն քննարկել գործարքի իրականացման հնարավորությունը՝ պետությանը վնաս չհասցնելու համար:

Կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ համալիրի ընդհանուր մակերեսը 3658,9 քառակուսի մետր է: Համալիրի տարածքում գտնվող մարզադաշտի մակերեսը 5421,5 քառակուսի մետր է՝ 7250 նստատեղերով:

Համալիրը կառուցվել է 2008 թ.-ին: Նրա սեփականատերը հայ խոշոր ձեռներեց Միքայել Բաղդասարովն է: Նրան է պատկանել նաև «Արմավիա» ավիաընկերությունը, որը 2013թ.-ի ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքներն ու սնանկության ընթացակարգ սկսել ($1 – 410,20 դրամ): –0—