Հայաստանը քայլեր կձեռնարկի երկրի դիրքերի բարելավման ուղղությամբ գլոբալ մրցունակության ցուցիչում
10.07.2014,
18:06
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրին։
Ինչպես նշեց Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ինդեքսի վերջին հրապարակման համաձայն, Հայաստանը 79–րդ տեղն է զբաղեցնում աշխարհի 150 երկրների թվում` բարելավելով իր դիրքերը երեք կետով։
Ըստ նրա` զեկույցը հրապարակվում է ամեն տարի` ներկայացնելով երկրների մրցունակության ինդեքսը։
«Չնայած ինդեքսում Հայաստանի դիրքերի բարելավմանը գրեթե 4 կետով, քննարկումների արդյունքում հասունացել է ավելի արդյունավետ միջոցառումներ անցկացնելու առաջարկությունը, որոնք թույլ կտան զգալիորեն բարձրացնել Հայաստանի վարկանիշը»,– ասաց Մելքոնյանը։
Հայաստանը 2013 թվականին բարելավել դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշով երեք կետով` զբաղեցնելով 79–րդ կետը 148 երկրների թվում։ 2012 թվականին Հայաստանը զբաղեցնում էր այդ ցուցանիշով 82–րդ տեղն աշխարհի 144 երկրների թվում։ 2013 թվականին Հայաստանը վերադարձել է 2005 թվականի դիրքին, երբ հանրապետությունն առաջին անգամ ընդգրկվել էր զեկույցում։
Այնպիսի ցուցանիշներով, ինչպես մակրոտնտեսական միջավայրը, ապրանքների շուկաների արդյունավետությունը, տեխնոլոգիական նախապատրաստումը, ձեռնարկատիրության կատարելագործումը, Հայաստանը դիրքերի աճ է գրանցել առաջին կետից մինչև 20–ը։ Միաժամանակ 104 կետով բարելավվել են Հայաստանի դիրքերը գնաճի ցուցանիշով, ինչը պայմանավորված է նրանով, որ 2011 թվականին Հայաստանում միջին ամսական գնաճը կազմում էր 7.7 տոկոս` ապահովելով 105–րդ տեղը 142 երկրների թվում, իսկ 2012 թվականին տվյալ ցուցանիշը կազմել է 2.5 տոկոս, ինչը թույլ է տվել Հայաստանին անցնել երկրների առաջին խումբ (մինչև 2,9% գնաճի մակարդակով) և առաջին տեղը զբաղեցնել 43 երկրների թվում։
Հայաստանն իր դիրքերը վատացրել է այնպիսի կատեգորիաներում, ինչպես աշխատանքի շուկայի արդյունավետությունը` իջնելով 20 կետով և զբաղեցնելով 50–րդ տեղը, ինչպես նաև վարկային ռեսուրսների հասանելիությունը (անկումը` 19 կետով)։ Հայաստանի դիրքերը մի փոքր վատացել են այնպիսի ցուցանիշներով, ինչպես առողջապահությունը և տարրական կրթությունը, բարձրագույն կրթությունը և վերապատրաստումը, շուկայի ծավալները, աշխատավարձերի տրամադրման ճկունությունը, անձնակազմի վերապատրաստման ինտենսիվությունը, կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործումը, նորարարական հնարավորությունները, հետազոտությունների հասանելիությունը և վերապատրաստման ծառայությունը, կլաստերների զարգացումը, օդային տրանսպորտի տեղերը։ -0-