Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն 1–2 օրվա ընթացքում. նախարար

30.07.2015, 14:54
«Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերը կվճարվեն 1–2 օրում, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն 1–2 օրվա ընթացքում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերը կվճարվեն 1–2 օրում, հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։ Առաջիկա 1–2 օրում ամբողջ գումարը կվճարվի։ Դրա համար չկա ոչ մի խոչընդոտ, այդ թվում` ֆինանսական», – ասաց Զախարյանը։

Ավելի վաղ Զախարյանը խոստացել էր, որ ողջ պարտքը կմարվի մինչև հուլիսի 15–ը, սակայն հուլիսի 16–ին նա հայտարարեց, որ դա տեղի կունենա մինչև ամսվա վերջ։

Հուլիսի կեսին չվճարված պարտքը կազմում էր 5 մլրդ 310 մլն դրամ։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության։ Ձեռնարկությունը չի աշխատում 2010 թ.–ի ապրիլից, իսկ աշխատավարձի գծով պարտքերը 2013 թ.–ի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար ($1- 477,85 դրա,)։ –0–