Նավթի գինն իջնում է ՕՊԵԿ–ի գործողություններին սպասելու ֆոնին
17.11.2014,
16:49
Նավթի համաշխարհային գները նվազում են Վիեննայի ամենամյա հանդիպման ժամանակ ՕՊԵԿ անդամ երկրների գործողություններին սպասելու ֆոնին, ինչպես նաև Ճապոնիայի ՀՆԱ թույլ տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, փոխանցում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները նվազում են Վիեննայի ամենամյա հանդիպման ժամանակ ՕՊԵԿ անդամ երկրների գործողություններին սպասելու ֆոնին, ինչպես նաև Ճապոնիայի ՀՆԱ թույլ տվյալների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, փոխանցում է Փրայմը։
Մոսկվայի ժամանակով ժամը 14։00–ին WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.7%–ով և կազմել է բարելի դիմաց 75.33 դոլար։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերի գինը նվազում էր 1.3 տոկոսով` բարելի դիմաց մինչև 78.42 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Շուկայի նկատմամբ ճնշումը կպահպանվի այնքան, մինչև ՕՊԵԿ–ը վճռական քայլեր կձեռնարկի»,– կարծում է U.S. Bank Wealth Management–ի ներդրումային ավագ ռազմավար Ռոբ Հաուորթը (Rob Haworth), ում խոսքն է մեջբերում Bloomberg–ը։
Բացի այդ, նավթի ֆյուչերսները Ճապոնիայի ՀՆԱ վիճակագրության ազդեցության տակ են, որն ավելի բացասական էր, քան կանխատեսումները։ Ճապոնիայում տեխնիկական ռեցեսիա է (ՀՆԱ նվազում երկու եռամսյակ անընդմեջ)։ Տարեկան հաշվարկով` երկրի ՀՆԱ–ն երրորդ եռամսյակում 1.6 տոկոսի նվազում է գրանցել վերլուծաբանների` 2.1 տոկոսի աճի կանխատեսումների դիմաց։
«Ուրբաթ օրվա ոչ մեծ աճից հետո նավթի սովորական դինամիկան այսօր հետ է վերադարձել Ճապոնիայի ՀՆԱ հիասթափեցնող քաղաքականության ֆոնին։ Նավթի խոշոր ներկրող համարվող երկրի պահանջարկի նվազումը լավ բան չի կանխագուշակում... »,– գործակալությունը մեջբերում է Լոնդոնում CMC Markets–ի շուկայական վերլուծաբան Մայքլ Հյուսոնի (Michael Hewson) խոսքը։ -0-