Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փոխվարչապետն ու ԵՏՀ նախարարը քննարկել են 2024թ․–ի ցուցանիշներն ու համաշխարհային տնտեսական զարգացումները

17.04.2025, 15:08
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին
Փոխվարչապետն ու ԵՏՀ նախարարը քննարկել են 2024թ․–ի ցուցանիշներն ու համաշխարհային տնտեսական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2024 թվականին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների արձանագրած ցուցանիշները:

Մտքեր են փոխանակվել համաշխարհային տնտեսական զարգացումների շուրջ: 

Հայաստանի և ԵԱՏՄ–ի մասին

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024թ․–ին ԵԱՏՄ–ի հետ Հայաստանի առևտրի ծավալն ավելացել է 54%–ով՝ գերազանցելով 12,7 մլրդ դոլարը և կազմելով երկրի արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան 42,2%–ը։ ԵԱՏՄ–ում Հայաստան առավել խոշոր գործընկերն է Ռուսաստանը (ապրանքաշրջանառության ծավալը հունվար–դեկտեմբերին՝ 12,4 մլն դոլար, աճը տարվա ընթացքում՝ 56,5%)։