Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Ռուսական և ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով տեղափոխվում է Հայաստան․ Պապոյան

05.11.2025, 10:31
Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
Ռուսական և ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով տեղափոխվում է Հայաստան․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով», – նշել է Պապոյանը Facebook–յան իր էջում։ 

Հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Ադրբեջանի նախագահը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Նման ճանապարհով առաջինը Ղազախստսնից դեպի Հայաստան է տեղափոխվում ցորենի խմբաքանակ։ 

Երևանը ողջունել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունն՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխադարձ վստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համար։