Վարչական դատարանը մեկ ամսով հետաձգեց «Արմավիա» ավիաընկերության դեմ ուղղված ՀՀ ՊԵԿ–ի հայցի վերաբերյալ նիստը
30.07.2013,
15:41
Վարչական դատարանը երեքշաբթի մեկ ամսով հետաձգեց «Արմավիա» ավիաընկերության դեմ ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հայցի վերաբերյալ նիստը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վարչական դատարանը երեքշաբթի մեկ ամսով հետաձգեց «Արմավիա» ավիաընկերության դեմ ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հայցի վերաբերյալ նիստը։
Հայցի պատճառը հարկային պահանջներն էին «Արմավիա» ավիաընկերության նկատմամբ, որն ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգ սկսելու որոշում էր կայացրել։
Ըստ ԶԼՄ–ների տվյալների, Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների գործերով հարկային տեսչությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան` պետբյուջեի օգտին «Արմավիայից» 7 մլրդ 35 մլն 703 հազար 888 դրամի (մոտ $17 մլն) չափով գումար գանձելու պահանջով։
Նիստը «Արմավիայի» լիազոր ներկայացուցչի` փաստաբան Արտավազդ Պետրոսյանի միջնորդությամբ տեղափոխվեց, ով հայտնեց, որ գործը նրան են հանձնել միայն երեքշաբթի և չի հասցրել ծանոթանալ մանրամասներին։
Ի պատասխան դրան` հայցվորի ներկայացուցիչ Վոլոդյա Ծատուրյանը հայտնեց, որ արդեն երրորդ նիստն է` «Արմավիան» նիստը հետաձգելու մասին տարբեր միջնորդություններ է ներկայացնում։
«Ես դրանում դատական գործընթացը երկարաձգելու որոշակի մտադրություն եմ տեսնում»,– հայտնեց նա։
Դատավոր Կարինե Բարսեղյանը որոշեց մասնակի բավարարել միջնորդությունը։ Փաստաբանի կողմից պահանջվող երեք ամիսների փոխարեն դատավորը նիստը հետաձգեց մեկ ամսով։
Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 29–ին 16։15–ին։ –0–