Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը 180-200 մլն դոլար կկազմի

28.10.2014, 18:26
Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը կկազմի 180-200 մլն դոլար, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը 180-200 մլն դոլար կկազմի
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը կկազմի 180-200 մլն դոլար, երեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ծրագիրը, որի շրջանակում եվրոպացի և ռուս գործընկերների հետ նախատեսվում է գործարկել ջերմոցային տնտեսությունների վարկավորման ծրագիրը:

«Խոսքը խոշոր ջերմոցային տնտեսությունների վարկավորման մասին է, որոնց մակերեսը կազմում է 1 հեկտարից ոչ պակաս: Միաժամանակ վարկերը կտրամադրվեն ջերմոցային տնտեսություններին բավականին մատչելի տոկոսադրույքով և մարման երկար ժամկետով՝ մինչև 10 տարի», - ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ ծրագիրը կարող է օգնել կատարել լուրջ կառուցվածքային փոփոխություններ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում:

ԿԲ-ի նախագահը նշեց, որ նմանատիպ ծրագիր արդեն իրականացվում է Հայաստանում, սակայն այն նախատեսված է փոքր ջերմոցային տնտեսությունների համար:

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին կազմել է 842,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,9 տոկոսով:-0- Ա.Թ.