«Հայաստանը` տարածաշրջանային ոսկերչական կենտրոն» համաժողովը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 27–ին
13.10.2014,
18:25
«Հայաստանը` տարածաշրջանային ոսկերչական կենտրոն» համաժողովը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 27–ին, հայտարարեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստանը` տարածաշրջանային ոսկերչական կենտրոն» համաժողովը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 27–ին, հայտարարեց Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը։
«Համաժողովի պատվավոր հյուրերը կլինեն Ոսկերչական արդյունաբերության միջազգային համադաշնության նախագահ Գաետանո Կավալիերին, Ռուսաստանի պետական գանձարանի ղեկավար Անդրեյ Յուրինը և այլոք»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում նշեց Միրզոյանը։
Նա նշեց, որ համաժողովի շրջանակում կկազմակերպվեն կլոր սեղաններ երկու հիմնական ուղղություններով` ոսկերչական գործ և ալմաստի վերամշակում, որոնց ընթացքում ավելի մանրամասն կքննարկվեն աշխարհի և Հայաստանի ոսկերչական ճյուղի զարգացման միտումները։
«Կքննարկվեն նաև Հայաստանի հնարավորությունները միջազգային ոսկերչական շուկայում ինտեգրվելու առումով»,– ասաց Միրզոյանը։
Լիագումար նիստում ելույթ կունենան Հայաստանի կառավարության շահագրգիռ մարմինների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կառույցների փորձագետներ և ղեկավարներ։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA)` Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ։ -0-