Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

«Wizz Air» ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից գործարկել է Լառնակա -Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը

30.09.2025, 12:24
/.     «Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը
      «Wizz Air» ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից  գործարկել է Լառնակա -Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.    «Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը։ Այս մասին հայտնում են «Wizz Air» ընկերությունից։  

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 30-ից մեկնարկել է Լառնակա –Գյումրի- Լառնակա երթուղով չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, և հոկտեմբերի 30-ից սկսած՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի օրերին: