Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Ղարաբաղում տեղի է ունեցել գյուղատնտեսական առաջին կոոպերատիվի ստեղծման ծրագրի շնորհանդեսը

16.01.2015, 18:51
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին, հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ղարաբաղում տեղի է ունեցել գյուղատնտեսական առաջին կոոպերատիվի ստեղծման ծրագրի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին, հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վարչապետը ողջունելի է համարել Ճարտարի բնակչության նախաձեռնությամբ ստեղծվող գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը։ «Ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել», – նշել է Հարությունյանը։

Նա շեշտադրել է, որ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ կառավարությունը մեծապես աջակցում է համայնքներում կոոպերատիվների ձևավորման և զարգացման գործընթացին:

Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմավորվող կոոպերատիվը նպաստելու է Ճարտարի երբեմնի գյուղատնտեսական հնարավորությունների վերականգնմանը, որն իր դրական ազդեցությունը կունենա բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման վրա:

«Բացի գյուղատնտեսական կուլտուրաների մշակումից, այն կզբաղվի նաև վերամշակման գործունեությամբ՝ սեփական արտադրանքը հանելով շուկա», – նշել է ԼՂՀ վարչապետը։–0–