Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ԵԱՏՄ–ն ակտիվացնում է վստահության անդրսահմանային տարածքի զարգացմանն ուղղված աշխատանքը. ԵՏՀ նախարար

12.05.2023, 15:56
ԵԱՏՄ-ում վստահության անդրսահմանային տարածքի զարգացումն ուղղված է ընթացիկ տարում վստահելի երրորդ կողմի ծառայության արդյունաբերական շահագործման հանձնելուն
ԵԱՏՄ–ն ակտիվացնում է վստահության անդրսահմանային տարածքի զարգացմանն ուղղված աշխատանքը. ԵՏՀ նախարար
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ-ում վստահության անդրսահմանային տարածքի զարգացումն ուղղված է ընթացիկ տարում վստահելի երրորդ կողմի ծառայության արդյունաբերական շահագործման հանձնելուն։ Այս մասին sb.by-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական– հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է իրավական նշանակություն ունեցող միջպետական էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործարկման և ԵԱՏՄ-ում տեղեկատվական փոխանակման զարգացման համար։

Նախարարն ասել է, որ այս համատեքստում հանձնաժողովը մշակել է էլեկտրոնային թվային ստորագրությունը էլեկտրոնային փաստաթղթում ճանաչելու և ԵԱՏՄ և ԵՏՀ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների հետ իրավաբանական անձանց (տնտեսվարող սուբյեկտների) անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի իրավական ուժն ապահովելու կանոնների նախագիծ՝ օգտագործելով վստահելի երրորդ կողմի ծառայությունը, որը կծառայի որպես ունիվերսալ մեխանիզմ` էլեկտրոնային տեսքով միջպետական ծառայություններ տրամադրելու համար։

Սիմոնյանը նաև նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում հատուկ ուշադրություն է դարձվում տվյալների պաշտպանությանն անդրսահմանային տեղեկատվության փոխանակման ժամանակ։ Հանձնաժողովը երկրների հետ համատեղ ակտիվորեն աշխատում է տվյալների փոխանակման պաշտպանված ցանց ստեղծելու և ԵԱՏՄ անդամ երկրների կողմից տեղեկատվության կրիպտոգրաֆիկ պաշտպանության մասնագիտացված միջոցներ մշակելու ուղղությամբ։-0-