ԵԱԶԲ–ն մշակել է Եվրասիական տարածաշրջանում միկրոֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն ֆինանսավորման տվյալների բազա
ԱԼՄԱԹԻ, 6 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները մշակել են Եվրասիական տարածաշրջանի միկրոֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն ֆինանսավորման տվյալների բազա։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն ֆինանսավորումը կարևոր ռեսուրս է երկրների և տարածաշրջանների տնտեսական զարգացմանն աջակցելու համար: Դրանք նպաստում են մասնավոր հատվածի զարգացմանը՝ առանց պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածության:
ԵԱԶԲ տվյալների բազան համախմբում է եվրասիական տարածաշրջանի 11 երկրներում միկրոֆինանսական կազմակերպությունների ոչ սուվերեն գործառնությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ հիմնվելով ավելի քան 50 տարբեր պարամետրերի վրա, այդ թվում՝ ֆինանսավման երկրները, միկրոֆինանսական կազմակերպությունների և վարկառուների անունները, ոլորտները, նախագծի իրականացման փուլերը, ֆինանսավորման ծավալները և գործարքների արժույթը, նախագծերի արդյունավետություն, էկոլոգիական ազդեցությունը և այլն։
Տվյալների բազայի հիման վրա ԵԱԶԲ-ի վերլուծաբանները մշակել են տվյալների հետ արագ աշխատելու ինտերակտիվ վերլուծական վահանակ:
«Շատ հեշտ է օգտագործել տվյալների բազան և վահանակը: Տվյալների բազայի հիման վրա դուք կարող եք ձևավորել վերլուծական նմուշներ՝ ըստ գործիքների, հատվածների, արժույթների և նախագծերի շատ այլ պարամետրերի: Բացի այդ, NSF շ բազայում հավաքված են նախագծեր 2008 թվականից, ինչը նշանակում է, որ հնարավոր է բացահայտել զարգացման նախագծերի ֆինանսավորման երկարաժամկետ միտումները: Իսկ դա արժեքավոր է զարգացման ֆինանսավորմանն ուղղված պետական քաղաքականություն ձևավորելու համար»,- ասաց ԵԱԶԲ գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովը: