Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կշարունակի նվազել․ ԵԱԶԲ

06.11.2023, 12:53
Որոշումն ընդունվել է ցածր գնաճի և արտաքին գնային ճնշման թուլացման ֆոնին
Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կշարունակի նվազել․ ԵԱԶԲ
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազում։

ՀՀ Կենտրոնական բանկը հոկտեմբերի 31-ին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 9,5%։ Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի չորրորդ նվազումն է տարեսկզբից, այս տարվա հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանել է 10,5 տոկոս՝ իջեցնելով 0,25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին՝ 0,25 տոկոսային կետով` մինչև 10,25%, սեպտեմբերի 12-ը `0,5 տոկսային կետով՝ մինչև 9,75%:

«Որոշումն ընդունվել է ցածր գնաճի և արտաքին գնային ճնշման թուլացման ֆոնին։ Տոկոսադրույքի հետագիծն ընդհանուր առմամբ համապատասխանում է մեր կանխատեսումներին, և ներկա պայմաններում կարելի է ակնկալել դրա շարունակական նվազում»,- ասվում է ԵԱԶԲ-ի վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։–0–