Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՕՊԵԿ. Նավթի օգտագործումն աշխարհում 2013 թ.–ին կհասնի օրական 89,74 մլն բարելի` մեկ տարվա ընթացքում ավելանալով 0,93%–ով

10.10.2013, 19:15
Նավթի օգտագործումն աշխարհում 2013 թվականին կհասնի  89,74 մլն բար/օր` 2012 թվականի համեմատ ավելանալով 820 հազար բար/օրով (+0,93%), ասվում է այսօր հրապարակված ՕՊԵԿ-ի նավթի համաշխարհային շուկայի վիճակի և հեռանկարների մասին ամսական զեկույցում։
ՕՊԵԿ. Նավթի օգտագործումն աշխարհում 2013 թ.–ին կհասնի օրական 89,74 մլն բարելի` մեկ տարվա ընթացքում ավելանալով 0,93%–ով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի օգտագործումն աշխարհում 2013 թվականին կհասնի  89,74 մլն բար/օր` 2012 թվականի համեմատ ավելանալով 820 հազար բար/օրով (+0,93%), ասվում է այսօր հրապարակված ՕՊԵԿ-ի նավթի համաշխարհային շուկայի վիճակի և հեռանկարների մասին ամսական զեկույցում։

Հոկտեմբերին ՕՊԵԿ–ի ներկայացուցիչները գործնականում առանց փոփոխությունների են թողել մեկ ամիս առաջ արված համաշխարհային տնտեսության կողմից նավթի սպառման սեփական կանխատեսումը` բարձրացնելով այն 10 հազար բար/օրով (+0,01%)։ Այսպես, սեպտեմբերին ՕՊԵԿ–ի ներկայացուցիչները կանխատեսում էին, որ նավթի օգտագործումը համաշխարհային տնտեսության կողմից 2013 թվականին կկազմի 89,74 մլն բար/օր` նախորդ տարվա համեմատ ավելանալով 0.92 տոկոսով։

Ըստ ՕՊԵԿ–ի զեկույցի` 2013 թվականին նավթի եռամսյակային սպառումն աշխարհում կարող է կազմել`

- I եռամսյակ` 88,86 մլն բար/օր,
- II եռամսյակ`88,96 մլն բար/օր,
- III եռամսյակ` 90,22 մլն բար/օր,
- IV եռամսյակ` 90,89 մլն բար/օր։  --0—