Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՌԴ ՀՆԱ–ն 2014 թ.–ին կգրանցի աճ, գնաճը կգերազանցի 9%-ը, կարծում է Մեդվեդևը

10.12.2014, 14:46
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2014 թ.–ի արդյունքում Ռուսաստանի ՀՆԱ–ի 0,5 տոկոսանոց աճ է ակնկալում, հաղորդում է Փրայմը։
ՌԴ ՀՆԱ–ն 2014 թ.–ին կգրանցի աճ, գնաճը կգերազանցի 9%-ը, կարծում է Մեդվեդևը
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2014 թ.–ի արդյունքում Ռուսաստանի ՀՆԱ–ի 0,5 տոկոսանոց աճ է ակնկալում, հաղորդում է Փրայմը։ Գնաճը կգերազանցի 9 տոկոսը, տեղեկացրել է Մեդվեդևը հինգ հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ Մեդվեդևը չի բացառում, որ 2015 թ.–ի բյուջեում ուղղումներ կկատարվեն։ Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունից չէին բացառել, որ 2014 թ.–ին ռուսական տնտեսությանը կհաջողվի խուսափել ռեցեսիայից։ 2015 թ.–ի կանխատեսումը ՀՆԱ–ի 0,8 տոկոսանոց անկում է նախատեսում։ Գնաճը Ռուսաստանում 2014 թ.–ի արդյունքում չի գերազանցի 10 տոկոսը, ավելի վաղ նշել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։–0–