Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Սինգապուրում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք վզնոցը, որը 55 մլն դոլար արժե

04.10.2013, 14:12
Աշխարհի ամենաթանկարժեք վզնոցը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում և 55 մլն դոլար արժե, վաճառքի է հանվել Սինգապուրում անցկացվող ոսկերչական իրերի ցուցահանդեսում։ Այս մասին, ինչպես գրում է РБК–ն, հաղորդում է Reuters–ը։
Սինգապուրում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք վզնոցը, որը 55 մլն դոլար արժե
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի ամենաթանկարժեք վզնոցը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում և 55 մլն դոլար արժե, վաճառքի է հանվել Սինգապուրում անցկացվող ոսկերչական իրերի ցուցահանդեսում։ Այս մասին, ինչպես գրում է РБК–ն, հաղորդում է Reuters–ը։

«Անզուգական» անվանումով վզնոցը ստեղծվել է Mouawad ոսկերչական տան վարպետներից մեկի կողմից։ Վզնոցի կենտրոնում ավելի քան 407 կարատ քաշով դեղին, անթերի ադամանդ է, որը եզրագծված է վարդագույն ոսկով, այն պատված է շուրջ 230 կարատ քաշ ունեցող սպիտակ ադամանդներով։ Վզնոցի աշխատանքն ավարտվել է 2012 թ.–ին։ Նշվում է, որ վզնոցի կենտրոնում տեղադրված քարը գտնվել է շուրջ 30 տարի առաջ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, մի երիտասարդ աղջիկ այն գտել է հանքահորի թափոնների կույտի մեջ։

Վզնոցը կդառնա հոկտեմբերի 11–20–ը Սինգապուրում կազմակերպվող ոսկերչական իրերի ցուցահանդեսի ամենաշքեղ իրը։ «Երկու ասիացի գնորդներ արդեն լուրջ հետաքրքրություն են դրսևորել», – տեղեկացրել է ոսկերչական տան աշխատակիցը։ Սակայն նա հրաժարվել է նշել, թե ասիական որ երկրներից են պոտենցիալ գնորդները։–0–