Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԱՄՆ–ն պատժամիջոցներ է ներդրել ռուս օլիգարխների և պետական ընկերությունների ղեկավարների նկատմամբ

06.04.2018, 21:04
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների սանկցիոն ցանկ, որոնց նկատմամբ ներդրվում են պատժամիջոցներ։
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է ներդրել ռուս օլիգարխների և պետական ընկերությունների ղեկավարների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է գործարարների, պաշտոնյաների ու ընկերությունների սանկցիոն ցանկ, որոնց նկատմամբ ներդրվում են պատժամիջոցներ։

Ցանկում առկա է ավելի քան 20 ֆիզիկական անձ և 10 ընկերություն, ամբողջական ցանկը հասանելի է գերատեսչության կայքում, հաղորդում է ՌԲԿ–ն։

Պատժամիջոցների տակ են հայտնվել գործարար Օլեգ Դերիպասկան, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Սուլեյման Քերիմովը, ՎՏԲ–ի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գործարար Իգոր Ռոտենբերգը, «Սիբուրայի» վարչության անդամ Կիրիլ Շամալովը, գործարար Վիկտոր Վեկսելբերգը, Ռոսկոմնադզորի ղեկավար Ալեքսանդր Ժարովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը։ Ցանկում առկա է 26 ֆիզիկական անձ։ Բացի այդ, ցանկում ներառվել են «Սուրգուտնեֆտեգազի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Բոգդանովն ու ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև իրավաբանական անձինք, այդ թվում` «Կուբան» ագրոհոլդինգը, «ԳԱԶ» խումբը, «Գազպրոմ բուրենիե» ՍՊԸ–ն, UC Rusal–ը։–0–