Ճապոնիայի ՀՆԱ–ն հիասթափեցրել է փորձագետներին
17.02.2014,
10:59
Ճապոնիայի տնտեսությունը 2013 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հաշվի առնելով սեզոնային տատանումները, աճել է 0.3 տոկոսով, ինչպես և նախորդ հաշվետու ժամանակահատվածում, հաղորդում է vestifinance.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի տնտեսությունը 2013 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, հաշվի առնելով սեզոնային տատանումները, աճել է 0.3 տոկոսով, ինչպես և նախորդ հաշվետու ժամանակահատվածում, հաղորդում է vestifinance.ru–ն։
Նոր տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք ըստ Reuters–ի հարցման` 0.7 տոկոս աճ էին կանխատեսում, ավելի վատն էին։ Տարեկան կտրվածքով ՀՆԱ աճը կազմել է 1 տոկոս, ընդ որում, որ փորձագետների ակնկալիքները գտնվում էին 2.8 տոկոսի մակարդակում։
Մասնավոր օտարերկրյա ներդրումները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1.3 տոկոսով, միաժամանակ նախորդ եռամսյակում կազմում էին ընդամենը 0.2 տոկոս։
Իսկ ահա ոչ պետական ներդրումները, հակառակը, դանդաղել են 7.2 տոկոսից մինչև 2.3 տոկոս։
Թույլ տվյալների ֆոնին ճապոնական իենը դոլարի նկատմամբ թանկանում է 0.2 տոկոսով, և արժութային զույգը սակարկվում է արդեն 101.65 ցուցանիշում։
Nikkei 225 ճապոնական ֆոնդային ցուցիչը տվյալների հրապարակումից հետո գործնականում ամբողջությամբ զրոյացրել է իր աճը։ Ինդիկատորն ավելացրել է 0.8 տոկոս, բայց այնուհետև դանդաղեցրել է վերընթաց շարժումը մինչև 0.1 տոկոս։ Ներկայում ցուցիչն աճում է 0.35 տոկոսով։ Դատելով ամենից` առայժմ դրական արտաքին ֆոնը գերակշռում է ներքին նեգատիվի համեմատ։ -0-