Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՀԲ նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ–ին հինգ օրից ֆինանսական աղետի վտանգի մասին

14.10.2013, 10:57
ՀԲ նախագահ Ջիմ Են Կիմը նախօրեին նախազգուշացրել է Վաշինգտոնին այն մասին, որ ԱՄՆ–ին ընդամենը մի քանի օր է բաժանում ֆինանսական աղետից, որը գլոբալ հետևանքներ կունենա, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին։
ՀԲ նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ–ին հինգ օրից ֆինանսական աղետի վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԲ նախագահ Ջիմ Են Կիմը նախօրեին նախազգուշացրել է Վաշինգտոնին այն մասին, որ ԱՄՆ–ին ընդամենը մի քանի օր է բաժանում ֆինանսական աղետից, որը գլոբալ հետևանքներ կունենա, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին։

«Այս պահին հինգ օր է բաժանում մեզ շատ վտանգավոր պահից։ Ես կոչ եմ անում ԱՄՆ քաղաքական գործիչներին ավելի արագ լուծում գտնել քանի դեռ չի լրացել պետական պարտքի շեմի բարձրացման վերջնաժամկետը։ Անգործությունը կարող է հանգեցնել տոկոսադրույքների աճի, վստահության անկման և տնտեսության աճի դանդաղման», – ասել է Ջիմ Են Կիմը ՀԲ զարգացման կոմիտեի անդամների հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
     
Ջիմ Են Կիմի խոսքերով` եթե դա տեղի ունենա, ապա այն աղետալի իրադարձություն կլինի ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած տնտեսությունների համար։

Այժմ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության հասնել ԱՄՆ բյուջեի, ինչպես նաև պետական պարտքի շեմի շուրջ։ Եթե անորոշությունը շարունակվի, ապա ԱՄՆ–ին դեֆոլտ է սպասվում։–0–