Համաշխարհային հարստության մոտ 82%-ը բաժին է հասել երկրագնդի բնակչության 1%-ին

Համաշխարհային հարստության մոտ 82%-ը բաժին է հասել երկրագնդի բնակչության 1%-ին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Շվեյցարական Դավոսում միջազգային տնտեսական ֆորումին նվիրված` Oxfam կազմակերպության ավանդական զեկույցում նշվում է, որ մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է, ու հիմա մոլորակի բնակչության ընդամենը 1 տոկոսի ձեռքում է ամբողջ կարողության 82 տոկոսը: Միաժամանակ մոլորակի մնացած 3,7 մլրդ բնակչության վիճակը մնացել է անփոփոխ:

Oxfam–ում նշում են, որ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2010 թվականից ավելացել է 13 տոկոսով: Նրանց կարողությունն աճել է 6 անգամ ավելի արագ, քան հասարակ աշխատող մարդկանց աշխատավարձերը, հայտնում է banki.ru–ն։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մոլորակի ամենաունևոր բնակիչները հարստացել են այդ թվում հասարակ աշխատողների և ծառայողների աշխատանքային պայմանների վատացման հաշվին: Աշխատողների իրավունքների կրճատման հետ մեկտեղ աճում է խոշոր բիզնեսի ազդեցությունը պետական  որոշումների ընդունման վրա, ինչպես նաև ավելանում են հիմնական բաժնետերերին հատկացվող վճարումները:

«Միլիարդատերերի թվի ավելացումը նշանակում է ոչ թե տնտեսության աճ, այլ, հակառակը, համակարգի ձախողում։ Հագուստ կարողները, հեռախոսներ մշակողները, միրգ և բանջարեղեն աճեցողները շահագործվում են էժան ապրանքների անդադար հոսքի ապահովման ու խոշոր կորպորացիաների շահույթի աճի համար», - հայտարարել է Oxfam կազմակերպության գործադիր տնօրեն Վինի Բիանիման:

Նա նաև նշել է, որ շահագործվում են ինչպես զարգացող երկրների բնակիչները, այնպես էլ ԱՄՆ-ի աշխատակիցները: Օրինակ, Վիետնամի կարի ֆաբրիկաներում աշխատող կանայք ամիսներ շարունակ չեն տեսնում իրենց երեխաներին, իսկ ԱՄՆ–ի  թռչնաֆաբրիկաներում աշխատող կանայք ստիպված են աշխատել տակդիրներով, քանի որ նրանք իրավունք չուեն գնալ զուգարան գործի ժամին:

2017 թվականի հունվարի կեսերին Oxfam ընկերությունը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում է, որ երկրագնդի 8 ամենահարուստ բնակիչների ու մարդկության 50 տոկոսի կապիտալը հավասարվել է:

Oxfam-ի փորձագետների հաշվարկներով, աշխարհի 3,6 մլրդ ամենաաղքատ մարդկանց ընդհանուր «ունեցվածքը» կազմել է մոտ 426 մլրդ դոլար (միջինը 118-ական դոլար յուրաքանչյուրի համար): Նույն 426 մլրդ դոլարը եղել է աշխարհի ամենահարուստ մարդկանց մոտ (Բիլ Գեյթս (75 մլրդ), Ամանսիո Օրտեգա (67 մլրդ), Ուորեն Բաֆեթ (60,8 մլրդ), Կառլոս Սլիմ (50 մլրդ), Ջեֆ Բեզոս (45,2 մլրդ), Մարկ Ցուկերբեր (44,6 մլրդ), Լարի Էլիսոն (43,6 մլրդ) ու Մայքլ Բլումբերգ (40 մլրդ)):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:57 22.01.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×