Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Դեռ պարզ չէ` Լիբիայի վարչապետին առևանգե՞լ են, թե՞ ձերբակալել

10.10.2013, 13:51
Դեռ պարզ չէ` Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին առևանգե՞լ են, թե՞ ձերբակալել, այս մասին տեղեկատվությունը շատ է հակասական է։ Այսպես, ըստ LANA լրատվական գործակալության հաղորդագրության, որը հղում է անում Լիբիայի ՆԳՆ աղբյուրին, երկրի վարչապետը ձերբակալվել է ՆԳՆ աշխատակիցների կողմից, և նրան չեն առևանգել, գրում է РБК–ն։
Դեռ պարզ չէ` Լիբիայի վարչապետին առևանգե՞լ են, թե՞ ձերբակալել
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեռ պարզ չէ` Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին առևանգե՞լ են, թե՞ ձերբակալել, այս մասին տեղեկատվությունը շատ է հակասական է։ Այսպես, ըստ LANA լրատվական գործակալության հաղորդագրության, որը հղում է անում Լիբիայի ՆԳՆ աղբյուրին, երկրի վարչապետը ձերբակալվել է ՆԳՆ աշխատակիցների կողմից, և նրան չեն առևանգել, գրում է РБК–ն։

Սակայն ըստ մյուս լրատվական գործակալությունների տեղեկատվության, վարչապետի առևանգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել նախկին ապստամբ խմբավորումը, որը հայտնի է որպես Operation Room of Libya's Revolutionaries։ Խմբի ներկայացուցիչները հայտնել են, որ առևանգումը պատասխան է լիբիական իշխանությունների այն քայլին, որով ԱՄՆ–ին թույլ տվեցին Տրիպոլիում ձերբակալել «Ալ Քահիդայի» հետ կապված իսլամական ակտիվիստ Աբու Անաս ալ–Լիբիին, ով ժամանակին եղել է Ուսամա բեն Լադենի «մտերիմների շրջանակում» և ներառված է եղել »առավել շատ հետախուզվող» ահաբեկիչների» ցուցակում։

«Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ Ջոն Քերին հայտարարել է նրա ձերբակալության մասին, ինչպես նաև երբ քաղաքական գործիչն ասել է, որ լիբիական կառավարությունը տեղյակ է եղել այդ օպերացիայի մասին»,– խմբի ներկայացուցչի խոսքն է մեջբերում Reuters–ը։

Զինված մարդիկ դուրս են բերել վարչապետին Տրիպոլիի հյուրանոցից և պահակախմբի ուղեկցությամբ ավտոմեքենա են նստեցրել։ Ըստ ականատեսի, առևանգման ժամանակ հրաձգություն չի եղել։ Նա նշել է նաև, որ զինված մարդիկ հարգանքով են վերաբերվել և «խնդիրներ չեն ստեղծել»։ Հյուրանոցի պահակախումբը կատարվածն այնպես է նկարագրել, ասես «ձերբակալություն» է եղել։

Ավելի վաղ Զեյդանի գրասենյակը հերքել էր առևանգման մասին տեղեկությունը` այն «ասեկոսեներ» անվանելով։ –0–