Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ուրբաթ նավթը էժանանում է Moody's-ի որոշման և Չինաստանի վիճակագրական տվյալների ֆոնի ներքո

13.07.2012, 11:06
Նավթի համաշխարհային գներն ուրբաթ նվազում են Չինաստանի տնտեսության զարգացման և Իտալիայի նկատմամբ Moodys վարկանշային գործակալության գործողությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գներն ուրբաթ նվազում են Չինաստանի տնտեսության զարգացման և Իտալիայի նկատմամբ Moodys վարկանշային գործակալության գործողությունների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի էլեկտրոնային առքուվաճառքում 08։11-ի դրությամբ նվազել է 0,12 դոլարով կամ 0,14 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 85,96 դոլար։ Brent հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,3 դոլարով կամ 0,3 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 100,77 դոլար։ 

Առքուվաճառքի մասնակիցները շարունակում են մտավախություն հայտնել, որ Չինաստանի տնտեսության զարգացման տեմպերի դանդաղումը և եվրագոտու շարունակվող պարտքային ճգնաժամը կարող են ազդել նավթի պահանջարկի նվազման վրա։ -0-