Նավթը թույլ թանկանում է ԱՄՆ–ից սպասվող նորությունների ֆոնին
21.10.2013,
11:08
Երկուշաբթի նավթի համաշխարհային գները թույլ աճում են ԱՄՆ–ում բյուջետային փոխզիջման հասնելուց հետո վիճակագրութան հրապարակման վերսկսման սպասման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի նավթի համաշխարհային գները թույլ աճում են ԱՄՆ–ում բյուջետային փոխզիջման հասնելուց հետո վիճակագրութան հրապարակման վերսկսման սպասման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Մոսկվայի ժամանակով ժամը 09։10–ին ավելացել է 0,02 տոկոսով` հասնելով բարելի դիմաց 109,96 դոլարի։ WTI թեթև նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 0,01 տոկոսով և բարելի դիմաց կազմել 100,82 դոլար։
«Շուկաները գտնվում են սպասման ռեժիմում։ Շատ թրեյդերներ այժմ հետաքրքրվում են, թե ինչ ցույց կտա վիճակագրությունը դրա հրապարակումը վերսկսելուց հետո», – կարծում է Սիդնեյում CMC Markets–ի գլխավոր շուկայական վերլուծաբան Ռիկ Սփուները (Ric Spooner), ում խոսքերը մեջբերում է Ռոյթեր գործակալությունը։
Երկուշաբթի ավելի ուշ ներդրողները սպասում են հոկտեմբերի 11–ին ավարտված շաբաթվա համար նավթի պաշարների դինամիկայի վերաբերյալ ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներին։ –0–