Նավթն էժանանում է ԱՄՆ–ում հումքի պաշարների ավելացման ֆոնին

Նավթն էժանանում է ԱՄՆ–ում հումքի պաշարների ավելացման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի նվազում են ԱՄՆ մեծածախ պահեստներում Նավթի ամերիկյան ինստիտուտից (API) հումքի պաշարների վիճակագրության հրապարակումից հետո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինը Մոսկվայի ժամանակով 09։22–ին նվազել է 0.3 տոկոսով` մինչև 108.22 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների գները նվազել են 1.66 տոկոսով և կազմել է 99.44 դոլար մեկ բարելի դիմաց։

API–ի տվյալներով` մարտի 7–ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում նավթի գներն աճել են 2.6 միլիոն բարելով։ Տվյալները գերազանցել են Platts գործակալության կողմից հարցման ենթարկված վերլուծաբանների կանխատեսումները, ովքեր ակնկալում էին 2.3 միլիոն բարելի ավելացում։

Բենզինի պաշարները միաժամանակ նվազել են գրեթե 2.2 միլիոն բարելով, իսկ թորվածքների պաշարները` 839 հազար բարելով։ Փորձագետները կանխատեսում էին, համապատասխաբար, 1.8 միլիոնի նվազում և 900 հազարով։

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ ներկայում նավթի գների որոշման հարցում վճռական գործոն են համարվում Չինաստանի տնտեսության վերաբերյալ նորությունները։ «Բոլորի մոտ հարց է առաջացել` ո՞րն է առավել կարևոր ռիսկը նավթի համար։ Դա Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումն է»,– Ռոյթերս գործակալությանը հայտնել է Սիդնեյում Barratt’s Bulletin–ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Բարաթը (Jonathan Barratt)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:25 12.03.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×