Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ բյուջետային ճգնաժամի ֆոնին

04.10.2013, 10:33
Հինգշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ում շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով, որի հետևանքով դադարել են գործել մի շարք կառավարական հաստատություններ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ բյուջետային ճգնաժամի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ում շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով, որի հետևանքով դադարել են գործել մի շարք կառավարական հաստատություններ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,19 դոլարով` հասնելով մեկ բարելի դիմաց 109,00 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը ևս նվազել է 0,79 դոլարով` հասնելով մեկ բարելի դիմաց 103,31 դոլարի։

Բացի այդ, ներդրողներին մտահոգում են «Քարըն» արևադարձային փոթորկի մասին տեղեկությունները, որը մոլեգնել է Մեքսիկական ծոցում և կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի նավթի արդյունահանմանը։–0–