Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԵՄ. «Նպաստներ կստանան աշխատանք գտնելու հնարավորություն ունեցող միգրանտները»

14.01.2014, 10:49
Եվրամիության երկրներում ապրելու և սոցիալական վճարներ ստանալու իրավունքը ԵՄ այլ պետություններից միգրանտների կողմից կախված կլինեն աշխատանքի որոնման իրենց հաջողություններից, հայտնել է զբաղվածության, սոցիալական հարցերի և սոցիալական ինտեգրման քաղաքականության հարցերի եվրահանձնակատար Լասլո Անդորը, հաղորդում է РБК–ն` վկայակոչելով Deutsche Welle–ին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրամիության երկրներում ապրելու և սոցիալական վճարներ ստանալու իրավունքը ԵՄ այլ պետություններից միգրանտների կողմից կախված կլինեն աշխատանքի որոնման իրենց հաջողություններից, հայտնել է զբաղվածության, սոցիալական հարցերի և սոցիալական ինտեգրման քաղաքականության հարցերի եվրահանձնակատար Լասլո Անդորը, հաղորդում է РБК–ն` վկայակոչելով Deutsche Welle–ին։

Նա Բրյուսելում ներկայացրել է նոր ղեկավարությանը, որը կորոշի գործազուրկ միգրանտների` սոցիալական վճարներ ստանալու իրավունքը։ Այդ իրավիճակում միգրանտի մշտական բնակության երկիրը վճռորոշ նշանակություն է ստանում, քանի որ սոցիալական վճարներն իրականացնում է հենց այդ երկիրը։

Եվրոպացի միգրանտների` ԵՄ մեկ այլ երկրում բնակվելու իրավունքը սովորաբար սահմանափակված է հինգ տարիներով, եթե մարդը չի կարողացել աշխատանք գտնել կամ ի վիճակի չէ ապահովել իր կացությունը։ Միաժամանակ, ինչպես նշել է Լ.Անդորը, բացակայում է այն նորմը, որին համապատասխան ինչ–որ երկրում վեց ամիս ապրելուց հետո միգրանտն ավտոմատ կերպով կացության իրավունք է ստանում։ Եվրահանձնակատարի կարծիքով, վեց ամիսը բավարար ժամկետ է պարզելու համար, ունի, արդյո՞ք, հայցորդն աշխատանք գտնելու իրական հնարավորություններ։

Բացի այդ, եվրահանձնակատարը պաշտոնյաներին առանձին դեպքերում առաջարկել է նաև այլ սկզբունքներ գնահատել` ընտանիքի կազմը, երկրում գտնվելու ժամկետը, սեփական բնակարանի կամ հայցորդի հասարակական գործունեության առկայությունը։ Կարևոր է այն փաստը, թե արդյո՞ք  միգրանտը հայրենիքում բնակարան ունի, և որո՞նք են նոր երկրում նրա գտնվելու դրդապատճառները։ -0-