Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՕՊԵԿ–ի անդամների նիստից հետո նավթի գինը տարբեր դինամիկայով է զարգացել

05.12.2013, 10:33
Առուվաճառքի տվյալները վկայում են, որ  ՕՊԵԿ–ի անդամների նիստից հետո նավթի համաշխարհային գները հինգշաբթի խառը դինամիկա են ցուցադրում։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը կրճատվել է 0,16 տոկոսով` մինչև 111,7 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,2 տոկոսով` մինչև 97,39 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՕՊԵԿ–ի անդամների նիստից հետո նավթի գինը տարբեր դինամիկայով է զարգացել
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առուվաճառքի տվյալները վկայում են, որ  ՕՊԵԿ–ի անդամների նիստից հետո նավթի համաշխարհային գները հինգշաբթի խառը դինամիկա են ցուցադրում։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը կրճատվել է 0,16 տոկոսով` մինչև 111,7 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,2 տոկոսով` մինչև 97,39 դոլար մեկ բարելի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել ՕՊԵԿ–ի անդամների նիստի արդյունքներին, ովքեր որոշում են կայացրել նավթի արդյունահանման ծավալն անփոփոխ թողնել 2014թ.–ին` օրական 30 մլն բարել մակարդակում։

Միաժամանակ վերլուծաբանները կանխատեսումներ են անում հաջորդ տարվա նավթի գների վերաբերյալ։ «Գների առումով մեր կանխատեսումն այս պահին անփոփոխ է մնում` Brent–ի դիմաց` 110 դոլար, որը գրեթե նույնն է, ինչ 2013թ.–ին»,– նշել է BNP Paribas ռազմագետ Գարետ Լուիս Դևիսը (Gareth Lewis-Davies), ում խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Գործակալության կողմից հարցված վերլուծաբանները հաստատում են, որ Brent Crude Oil տեսակի նավթի խառնուրդի բարելի արժեքը 2014թ.–ին 105 դոլար կկազմի։ ––0–