Թերթաքարային հեղափոխությունը ԱՄՆ-ում կարող է իջեցնել նավթի պահանջարկը. ՕՊԵԿ
07.11.2013,
19:58
Նավթի համաշխարհային պահանջարկը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) 2018 թվականին կնվազի օրական մեկ միլիոն բարելով` Կանադայից և ԱՄՆ–ից հումքի մատակարարումների ծավալների աճի հետ կապված, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՕՊԵԿ–ի զեկույցին։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային պահանջարկը Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) 2018 թվականին կնվազի օրական մեկ միլիոն բարելով` Կանադայից և ԱՄՆ–ից հումքի մատակարարումների ծավալների աճի հետ կապված, գրում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՕՊԵԿ–ի զեկույցին։
Շերտի հիդրավլիկ ճեղքման և այլ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման շնորհիվ, որոնք հեղափոխություն են կատարել արդյունաբերությունում, ներկայում հնարավոր է դարձել նավթ արդյունահանել դժվար հասանելի գոյացություններից։ Այդ ֆոնին միայն այս տարի թերթաքարային նավթի ծավալն ԱՄՆ–ում և Կանադայում, ինչպես ակնկալվում է, կաճի գրեթե մեկ երրորդով` մինչև օրական 3.3 միլիոն բարել։
ՕՊԵԿ–ը միաժամանակ շարունակում է պնդել, թե ԱՄՆ–ում թերթաքարային հեղափոխության հաջողությունը, հավանաբար, մեծ նշանակություն չի ունենա երկարաժամկետ հեռանկարում «սև ոսկու» համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին։ Կազմակերպությունը պնդում է, թե էներգետիկ ընկերությունների հաջողությունը թերթաքարային նավթի օգտագործման հարցում դժվար թե կարելի լինի կրկնել Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս, իսկ մաշվելու բարձր տեմպերը կհանգեցնեն արդյունահանման կրճատմանն արդեն իսկ 2018 թվականից։ -0-