Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Սուրճը 10 տարվա ընթացքում թանկացել է ռեկորդային տեմպերով

04.02.2014, 16:21
Սուրճի գների աճը շարունակվում է։ Բրազիլիայում գրանցված ուժեղագույն երաշտի ֆոնին սուրճի արաբիկա տեսակի գներն աճում են վերջին 10 տարվա ընթացքում ամենաարագ տեմպերով, հաղորդում է vestifinance.ru–ն։
Սուրճը 10 տարվա ընթացքում թանկացել է ռեկորդային տեմպերով
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Սուրճի գների աճը շարունակվում է։ Բրազիլիայում գրանցված ուժեղագույն երաշտի ֆոնին սուրճի արաբիկա տեսակի գներն աճում են վերջին 10 տարվա ընթացքում ամենաարագ տեմպերով, հաղորդում է vestifinance.ru–ն։
Բրազիլիան առաջին տեղն է զբաղեցնում սուրճի հատիկների արտադրությամբ, այդ պատճառով ցանկացած եղանակային կատակլիզմ կտրուկ ազդում է սուրճի ֆյուչերսների դինամիկայի վրա։ Նյու Յորքում մարտին սուրճի արաբիկա տեսակի պայմանագիրը (մատակարարմամբ) թանկացել է միանգամից 8,5 տոկոսով` ֆունտի դիմաց հասնելով 1,3595 դոլարի։ Այս աճը դարձել է առավելագույնը 2004 թ.–ի աշնանից։

Լոնդոնում սակարկվող սուրճի ռոբուստա տեսակը նույնպես թանկացել է 3,4 տոկոսով` հասնելով տոննայի դիմաց 1839 դոլարի։ Այստեղ ևս թարմացվել են առավելագույն ցուցանիշները, սակայն դրանք այդքան գլոբալ չեն եղել։ Առուվաճառքի ընթացքում ռոբուստայի գինը հասել է օգոստոսից հետո գրանցված առավելագույն ցուցանիշին։

Միայն մեկ առևտրային շաբաթվա ընթացքում սուրճը թանկացել է գրեթե 20 տոկոսով, իսկ նման աճ վերջին անգամ գրանցվել է 2010թ.–ին։ Տարեսկզբից թանկացումն արդեն կազմել է 23 տոկոս։ Ի դեպ, նախորդ տարվա արդյունքում ապրանքն էժանացել է 23 տոկոսով։

Իսկ ինչ վերաբերում է երաշտին, ապա Բրազիլիայի պատմության մեջ սա ամենախիստ երաշտն է եղել, և օդերևութաբանները կանխատեսում են, որ շոգը կպահպանվի ընդհուպ մինչև փետրվարի վերջ։ Երկրում ավանդաբար գրանցվող հաջորդ երաշտային սեզոնն ապրիլն է։–0–