Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հիփոթեքային վարկերի պատճառով հայց է ներկայացրել Bank of America-ի դեմ

25.10.2012, 10:10
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան բանկային գիգանտ Bank of America-ին մեղադրելով Fannie Mae և  Freddie Mac ազգային գործակալություններին «թունավոր» հիփոթեքային վարկեր վաճառելու մեջ, ինչը պատճառ է հանդիսացել, որ այդ գործակալությունները դեֆոլտ հայտարարեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հիփոթեքային վարկերի պատճառով հայց է ներկայացրել Bank of America-ի դեմ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան բանկային գիգանտ Bank of America-ին մեղադրելով Fannie Mae և  Freddie Mac ազգային գործակալություններին «թունավոր» հիփոթեքային վարկեր վաճառելու մեջ, ինչը պատճառ է հանդիսացել, որ այդ գործակալությունները դեֆոլտ հայտարարեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս գործակալությանը:

Ինչպես հայտարարել է դատախազ Փրիթ Բհարարան, նման վարկերի վաճառքը 1 միլիարդ դոլարի վնաս է առաջացրել: Բհարարայի խոսքով՝ սա Արդարադատության նախարարության առաջին հայցն է նման վարկերի գործով:

Ինչպես վստահեցնում է իշխանությունը, Countrywide Financial ընկերության վարկերի մշակման համակարգը առաջ է բերել մի շարք կեղծ հիփոթեքային վարկեր, որոնք վաճառվել են Fannie Mae և Freddie Mac գործակալություններին: -0-