Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ բյուջեի պակասուրդը հուլիսին հասել է 97.6 մլրդ դոլարի

13.08.2013, 16:22
ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը հուլիսին կազմել է 97.6 մլրդ դոլար` նախորդ տարվա 69.9 մլրդ դոլար, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։  Վերլուծաբանները կանխատեսում էին այդ ցուցանիշի 96 մլրդ դոլարի մակարդակ։
ԱՄՆ բյուջեի պակասուրդը հուլիսին հասել է 97.6 մլրդ դոլարի
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը հուլիսին կազմել է 97.6 մլրդ դոլար` նախորդ տարվա 69.9 մլրդ դոլար, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։  Վերլուծաբանները կանխատեսում էին այդ ցուցանիշի 96 մլրդ դոլարի մակարդակ։

Բյուջեի պակասուրդի աճն արձանագրվել է` չնայած ամերիկյան բյուջեի եկամուտների ավելացմանը։ Ֆինանսների նախարարության տվյալներով, 2013 թվականի հուլիսի արդյունքներով, ԱՄՆ բյուջե է ստացվել 200 մլրդ դոլար` 15.5 մլրդ դոլարով ավելի, քան նախորդ տարվա հուլիսին։ Հուլիսյան ծախսերը գրանցված են 297.6 մլրդ դոլարի մակարդակում` նախորդ տարվա 254.1 մլրդ դոլարի դիմաց։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 30–ին ավարտվող 2013 ֆինանսական տարվա 10 ամիսների ընթացքում ԱՄՆ բյուջետային պակասուրդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է գրեթե 40 տոկոսով` 973.8 մլրդ դոլարից մինչև 607.4 մլրդ դոլար, հաղորդում է rbc.ru–ն։

Հարկ է նշել, որ Միացյալ Նահանգները պակասուրդով են փակում ամեն ֆինանսական տարի` սկսած 2001 թվականից։ Հատկապես կտրուկ է մեծացել ամերիկյան բյուջեի անցքը 2009 թվականին` ճգնաժամից հետո գործազրկության կտրուկ աճ է գրանցվել, ինչը հանգեցրել էր սոցվճարների ավելացմանը։ -0-