Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ԱՄՆ–ն կարող է դեֆոլտ հայտարարել փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին

15.01.2013, 10:58
ԱՄՆ–ին փետրվարի կեսին դեֆոլտ կհայտարարի, եթե կոնգրեսը համաձայնության չգա առաջիկայում պետական պարտքի շեմի հարցում, հայտարարել է ֆինանսների նախարար Թիմոտի Հայթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ–ն կարող է դեֆոլտ հայտարարել փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ին փետրվարի կեսին դեֆոլտ կհայտարարի, եթե կոնգրեսը համաձայնության չգա առաջիկայում պետական պարտքի շեմի հարցում, հայտարարել է ֆինանսների նախարար Թիմոտի Հայթները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ–ի պետպարտքի շեմը ներկայում կազմում է 16.394 տրիլիոն դոլար, վերջին անգամ այն բարձրացել է 2012 թվականի հունվարի վերջին։ Երկիրը հաղթահարել է այդ շեմը 2012 թվականի դեկտեմբերի 31–ին, սակայն Ֆինանսների նախարարությունը պարտքի սպասարկման համար անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել։ Շեմի բարձրացման վերաբերյալ պայմանավորվածություններ վարչակազմը և կոնգրեսը պետք է ձեռք բերեն մինչև մարտի 1–ը, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա վճարել ըստ իր պարտավորությունների։

«ԱՄՆ–ն կարող է զրկվել իր պարտավորությունները կատարելու հնարավորությունից արդեն փետրվարի կեսից... կամ մարտի սկզբից։ Այժմ Ֆինանսների նախարարությունն աննախադեպ քայլեր է ձեռնարկում` դեֆոլտից խուսափելու համար»,– ասվում է ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներին նախարարի կողմից ուղղված նամակում։ Հայթները կոչ է արել հանրապետականներին կոնգրեսում հնարավորին չափ արագ անցնել այդ հարցի քննարկմանը և անհապաղ բարձրացնել պետպարտքի շեմը։

Ավելի վաղ նույն կոչով կոնգրեսին էր դիմել երկրի նախագահ Բարաք Օբաման։ Նա հավաստիացրել էր, որ պետպարտքի շեմի ավելացումը պետծախսերի աճ չի առաջացնի, ինչին կտրականապես դեմ են հանրապետականները։ ԱՄՆ–ն բախվում է դեֆոլտի վտանգին արդեն ոչ առաջին անգամ։ Վերջին անգամ հանրապետականները երկիրը դրեցին իր պարտավորությունները սպասարկելու անհնարին լինելու վտանգի առջև 2011 թվականի ամռանը, երբ դեֆոլտը հաջողվեց կանխել այն հայտարարելուց բառացիորեն մեկ օր առաջ։ -0-