ԱՄՆ–ն խնդրում է Ռոսսելխոզնադզորին չեղյալ հայտարարել հնդկահավի մսի մատակարարման սահմանափակումները
25.02.2013,
12:17
ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության անվտանգության և տեսչության ծառայությունը (FSIS) խնդրում է Ռոսսելխոզնադզորին` չեղյալ հայտարարել ԱՄՆ–ից հնդկահավի մսի մատակարարման սահմանափակումները և խոստանում սեղմ ժամկետում մսի մեջ ռակտոպամինի բացակայության համապատասխան վերահսկողություն սահմանել, վկայում են ռուսական գերատեսչության հաղորդագրությունից։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության անվտանգության և տեսչության ծառայությունը (FSIS) խնդրում է Ռոսսելխոզնադզորին` չեղյալ հայտարարել ԱՄՆ–ից հնդկահավի մսի մատակարարման սահմանափակումները և խոստանում սեղմ ժամկետում մսի մեջ ռակտոպամինի բացակայության համապատասխան վերահսկողություն սահմանել, վկայում են ռուսական գերատեսչության հաղորդագրությունից։
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողությունը փետրվարի 4-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ԱՄՆ–ից սառեցված խոզի և տավարի, ինչպես նաև հնդկահավի և ենթամթերքների ՌԴ ներմուծման նկատմամբ` դրանցում առկա ռակտոպամին արգելված խթանիչի պատճառով։
«FSIS–ի կողմից Ռոսսելխոզնադզոր ստացված նամակում անցյալ տարվա նոյեմբերից առաջին անգամ ասվում է, որ Ռոսսելխոզնադզորի պահանջի համաձայն` սկսած ընթացիկ տարվա փետրվարի 11–ից ամերիկյան կողմը դադարեցրել է ողջ տավարի, խոզի մսի, տավարի և խոզի մսից պատրաստված մթերքի, տավարի և խոզի ենթամթերքի արտահանման վկայականների տրամադրումը»,– ասվում է Ռոսսելխոզնադզորի հաղորդագրության մեջ։
Նամակում նշվում է, որ ներկա պահին FSIS–ը հնարավորություն չունի երաշխիքներ հատկացնելու խոզի և տավարի մսում ռակտոպամինի բացակայության վերաբերյալ։ Բացի այդ, նամակում ասվում է, որ մի շարք ամերիկյան ընկերություններ դիմել են ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարություն` ՌԴ–ում ռակտոպամին չպարունակող խոզի, տավարի, խոզի և տավարի մսից պատրաստված արտադրանքների արտահանման աջակցման գործընթացը սկսելու խնդրանքով։ Այդ խնդրանքը գտնվում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության քննարկման փուլում։
«FSIS–ն, նկատի ունենալով այդ հանգամանքը, Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողությանը խնդրում է չեղյալ հայտարարել ԱՄՆ–ից հնդկահավի մսի մատակարարման սահմանափակումները` նրան համապատասխան երաշխիքներ հատկացնելով»,– պարզաբանվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ –0–