Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՕՊԵԿ–ը կարող է կրճատել արդյունահանումը, եթե նավթի գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար. մամուլ

07.11.2014, 11:39
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), հավանաբար, կնվազեցնի արդյունահանման շեմը, եթե «սև ոսկու» գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար։ Այդ մասին այսօր հայտնել է The Wall Street Journal ամերիկյան թերթը, հաղորդում է Փրայմը։
ՕՊԵԿ–ը կարող է կրճատել արդյունահանումը, եթե նավթի գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար. մամուլ
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), հավանաբար, կնվազեցնի արդյունահանման շեմը, եթե «սև ոսկու» գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար։ Այդ մասին այսօր հայտնել է The Wall Street Journal ամերիկյան թերթը, հաղորդում է Փրայմը։

«Եթե նավթի գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար, ՕՊԵԿ–ում խուճապ կսկսվի։ Մենք սովորել ենք ապրել բարելի դիմաց 100 դոլարի գնով»,– պարբերականին է հայտնել կազմակերպության ներկայացուցիչը։

Նոյեմբերի 27–ին Վիեննայում կանցնի ՕՊԵԿ–ի հանդիպումը նախարարների մակարդակով։ Առայժմ կազմակերպության անդամներին չի հաջողվել համակարգված պատասխան մշակել այդ տարվա ամռանից նավթի համաշխարհային գների 25–տոկոսանոց կրճատման համար։

Ինչպես նշում է The Wall Street Journal–ը, եթե «սև ոսկու» գինը նվազի բարելի դիմաց մինչև 70 դոլար, ապա լուրջ ճնշում կգործադրի ՕՊԵԿ–ի որոշ անդամների բյուջեների վրա։ Օրինակ` Վենեսուելայում հաջորդ տարի հավասարակշռված բյուջեն պահպանելու համար, Deutsche Bank–ի գնահատականներով, անհրաժեշտ է, որ նավթի գինը կազմի բարելի դիմաց շուրջ 117.5 դոլար։

Brent նավթախառնուրդի (Հյուսիսային ծովածոցի տարբեր հորատանցքներից ստացվող նավթ) մատակարարումների պայմանագրերի արժեքը Լոնդոնի ֆյուչերսային գործարքների միջմայրցամաքային բորսայում այժմ կազմում է բարելի դիմաց մոտ 83 դոլար։ -0-