Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ֆրանսիայի աշխատանքի նախարար. Երկիրը գտնվում է սնանկացման շեմին

29.01.2013, 16:39
Ֆրանսիան գտնվում է սնանկացման եզրին, հայտնել է աշխատանքի նախարար Միշել Սապանը։ Ըստ նրա` իրավիճակը կարող են փրկել միայն տնտեսական բարեփոխումներն ու բյուջետային պակասուրդի կրճատման ծրագրի հստակ իրագործումը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։ Նշվում է, որ նախորդ կառավարությունը նույնպես հայտնել է, որ երկիրը գտնվում է սնանկացման եզրին։

Ֆրանսիայի աշխատանքի նախարար. Երկիրը գտնվում է սնանկացման շեմին
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիան գտնվում է սնանկացման եզրին, հայտնել է աշխատանքի նախարար Միշել Սապանը։ Ըստ նրա` իրավիճակը կարող են փրկել միայն տնտեսական բարեփոխումներն ու բյուջետային պակասուրդի կրճատման ծրագրի հստակ իրագործումը, հաղորդում է РБК–ն` հղում անելով Բի–բի–սի–ին։ Նշվում է, որ նախորդ կառավարությունը նույնպես հայտնել է, որ երկիրը գտնվում է սնանկացման եզրին։

Պետք է նշել, որ Ֆրանսիայի գործազրկության մակարդակը 2012թ.–ի երրորդ եռամսյակում բարձրացել է` հասնելով 10,3 տոկոսի` երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ։ Ցուցանիշը հասել է առավելագույն մակարդակի` 1999թ.–ի երրորդ եռամսյակից ի վեր։ Գործազուրկների թիվը 2012թ.–ի հոկտեմբերին հասել է 14,5 տարվա ընթացքում առավելագույնին և կազմել 3 մլն 103 հազար։

Ինչպես նախկինում նախազգուշացնում էր Աշխատանքի նախարարությունը, տնտեսության վատացող իրավիճակի պատճառով գործազուրկների քանակը կարող է աճել։ Նախագահ Ֆրանսուա Օլանդի կառավարությունում հուսով են, որ տնտեսության և զբաղվածության խթանման միջոցները պետք է 2013թ.–ին դրական արդյունք տան։ –0–